Ծառայություններ
«SolarteamArmenia»-ն առաջարկում է էներգաարդյունավետ և նորարարական լուծումներ՝
հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի անհատական կարիքներին։
Մեր ծառայությունները հիմնված են որակի, վստահության և կայուն զարգացման սկզբունքների վրա՝
դարձնելով մեզ Ձեր վստահելի գործընկերը արևային էներգիայի ոլորտում։
Ինժեներական նախագծում
Solarteam Armenia-ի յուրաքանչյուր արևային կայան սկսվում է մանրակրկիտ
ինժեներական նախագծումից։ Մենք փաստում ենք, որ արդյունավետ արևային համակարգի հիմքում
ճիշտ հաշվարկն է։
- Տարածքի տեխնիկական վերլուծություն
- Տանիքի կամ հողամասի ուսումնասիրություն
- Արևային ճառագայթման գնահատում
- Սպառման ծավալների հաշվարկ
- Օպտիմալ հզորության ընտրություն
Նախագծման փուլում հաշվարկվում է համակարգի արտադրողականությունը,
ներդրման վերադարձի ժամկետը և երկարաժամկետ արդյունավետությունը։
Ինչու՞ է կարևոր ճիշտ նախագծումը.
- ավելորդ ծախսերի
- ոչ բավարար արտադրողականության
- սարքավորումների արագ մաշվածության
Solarteam Armenia-ն երաշխավորում է յուրաքանչյուր նախագծի
մասնագիտական իրականացում՝ ապահովելով համակարգի կայուն և արդյունավետ
աշխատանք երկար տարիների ընթացքում։
Չափագրում
Solarteam Armenia-ի կողմից իրականացվող յուրաքանչյուր արևային նախագիծ
ենթակա է տեղանքի մասնագիտական չափագրման։
- Տանիքի կամ տարածքի չափագրում
- Թեքության և կողմնորոշման գնահատում
- Ստվերայնության վերլուծություն
- Կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություն
- Էլեկտրական միացման հնարավորությունների գնահատում
Այս փուլը թույլ է տալիս բացառել տեխնիկական սխալները և ապահովել
սարքավորումների ճիշտ տեղաբաշխում։
Ինչո՞ւ է կարևոր մասնագիտական չափագրումը
- Արևային վահանակների արդյունավետ դիրքավորում
- Բարձր արտադրողականություն
- Երկարաժամկետ շահագործում
- Ծախսերի օպտիմալ բաշխում
Չափագրումն իրականացվում է ժամանակակից գործիքներով՝ ապահովելով,
որ յուրաքանչյուր կայան աշխատի առավելագույն արդյունավետությամբ։
Իրականացված աշխատանքները













