Ծառայություններ

«SolarteamArmenia»-ն առաջարկում է էներգաարդյունավետ և նորարարական լուծումներ՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի անհատական կարիքներին։ Մեր ծառայությունները հիմնված են որակի, վստահության և կայուն զարգացման սկզբունքների վրա՝ դարձնելով մեզ Ձեր վստահելի գործընկերը արևային էներգիայի ոլորտում։

Ինժեներական նախագծում

Solarteam Armenia-ի յուրաքանչյուր արևային կայան սկսվում է մանրակրկիտ ինժեներական նախագծումից։ Մենք փաստում ենք, որ արդյունավետ արևային համակարգի հիմքում ճիշտ հաշվարկն է։
  • Տարածքի տեխնիկական վերլուծություն
  • Տանիքի կամ հողամասի ուսումնասիրություն
  • Արևային ճառագայթման գնահատում
  • Սպառման ծավալների հաշվարկ
  • Օպտիմալ հզորության ընտրություն
Նախագծման փուլում հաշվարկվում է համակարգի արտադրողականությունը, ներդրման վերադարձի ժամկետը և երկարաժամկետ արդյունավետությունը։
Ինչու՞ է կարևոր ճիշտ նախագծումը.
  • ավելորդ ծախսերի
  • ոչ բավարար արտադրողականության
  • սարքավորումների արագ մաշվածության
Solarteam Armenia-ն երաշխավորում է յուրաքանչյուր նախագծի մասնագիտական իրականացում՝ ապահովելով համակարգի կայուն և արդյունավետ աշխատանք երկար տարիների ընթացքում։

Չափագրում

Solarteam Armenia-ի կողմից իրականացվող յուրաքանչյուր արևային նախագիծ ենթակա է տեղանքի մասնագիտական չափագրման։
  • Տանիքի կամ տարածքի չափագրում
  • Թեքության և կողմնորոշման գնահատում
  • Ստվերայնության վերլուծություն
  • Կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություն
  • Էլեկտրական միացման հնարավորությունների գնահատում
Այս փուլը թույլ է տալիս բացառել տեխնիկական սխալները և ապահովել սարքավորումների ճիշտ տեղաբաշխում։
Ինչո՞ւ է կարևոր մասնագիտական չափագրումը
  • Արևային վահանակների արդյունավետ դիրքավորում
  • Բարձր արտադրողականություն
  • Երկարաժամկետ շահագործում
  • Ծախսերի օպտիմալ բաշխում
Չափագրումն իրականացվում է ժամանակակից գործիքներով՝ ապահովելով, որ յուրաքանչյուր կայան աշխատի առավելագույն արդյունավետությամբ։

Իրականացված աշխատանքները